Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը աշխարհում հասել է 228 263-ի․ worldometers.info

30 ապրիլի, 2020  11:04

Արդեն 228 263 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից, իսկ 1 005 229 մարդ ապաքինվել է։ Վարակվածների ընդհանուր թիվը, https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալներով, հասել է 3 221 617-ի։

1 988 125 պացիենտներ ներկայում բուժում են անցնում, 59 822 (3%)-ի վիճակը գնահատվում է որպես ծանր կամ ծայրահեղ ծանր։

ԱՄՆ-ում վարակվածների թիվն արդեն անցել է միլիոնից, իսկ մահվան դեպքերը 61 669 է։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է (236 899), երրորդ տեղում՝ Իտալիան (203 591)։ Չինաստանը, որտեղ սկսվել է համավարակը, արդեն հայտնվել է 10-րդ տեղում՝ վարակվածների թիվն այնտեղ 82 962 է, մահվան դեպքերի թիվը՝ 4633։

Հայաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի։ 929 պացիենտ ապաքինվել է (նրանցից 29-ը անցած օրվա ընթացքում), 1103-ը շարունակում է բուժումը։ 32 պացիենտ մահացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում